Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 21 » Նա արժանի է թագավոր դառնալու
20:18 Նա արժանի է թագավոր դառնալու |
Հարուն ալ Ռաշիդ* թագավորը երկու տղա ուներ, մեկը Ամին անունով, նրա կնոջ տղան էր, իսկ մյուսը՝ Մամուն անունով, նրա աղախնի տղան էր: Խալիֆը ցանկանում էր, որ իր մահից հետո իշխանությունն անցնի աղախնի տղային, բայց կինը ընդդիմանում էր դրան: Մի անգամ Հարուն ալ Ռաշիդը կնոջն ասաց. - Եկ փորձենք երկուսի խելքը, ով խելոք լինի, նա էլ թող իշխի: Եվ նրանք վստահելի մարդիկ են ուղարկել մեկի եւ մյուսի մոտ առանձին-առանձին հարցնելու միեւնույն բանը. - Իսկ ինչո՞ւ իշխանությունը չես վերցնում քո ձեռքը: Լսելով այս հարցը, Հարունի կնոջ տղան թագավորի վստահված մարդուն խոստանում է գլխավոր խորհրդականի բարձր դիրքն ու պաշտոնը: Բայց երբ նույն հարցը տվել են աղախնի տղային, նա մոտը եղած թանաքամանը խփելով վստաhվածի գլխին, բացականչել է. - Օ՜ հիմար: Դու խոսում ես խալիֆի մահվան մասին եւ դեռ պարգեւ էլ ես պահանջում: Իսկ ես ավելի շուտ կհամաձայնվեմ, որ բոլորս կործանվենք, միայն թե մեր խալիֆը ողջ լինի, քանի որ մեզ նմանները շատ են, իսկ որտեղի՞ց գտնել մեր խալիֆի նմանին: Իմանալով այս մասին, խալիֆի կինը համաձայնվում է, որ ոչ թե իր, այլ աղախնի տղան կառավարի խալիֆությունը: *Հարուն ալ Ռաշիդ (VIII դ.) – արաբական խալիֆ Աբասյանների դինաստիայից:
|
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 295 |
Ավելացրել է `: yes
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: