Ուրբաթ, 20.06.2025, 00:36
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 23 » Ներիր, թանկագինս...
22:04
Ներիր, թանկագինս...
Ներիր ինձ, սիրելիս, ներիր, որ դարեր շարունակ բաց չեմ թողնում ստվերդ, ներիր, որ իրանել եմ այն, ու փորձում եմ բռնվել դրա փեշերից, ես այն էլ սիրում եմ, գիտե՞ս, միթե՞ կարծում ես երջանիկ եմ ես, միթե՞ փորձում ես ապրել առանց անունս վանկարկելու,միթե՞ կարող ես ժպտալ, ինչպես ես առանց քեզ այդպես էլ մոռացել եմ, ներիր սիրելիս, որ կորել եմ հեռուներումդ, ներիր, թանկագինս, որ աղոտվել է շուրջս, որ մթագնել են երազներս...Ես քեզ հետ եմ...Գիտե՞ս, կարծում եմ կյանքն արդար է, այն ինձ քեզ է շնորհել, ու հիմա թեկուզ և ստվերդ, բայց ես այն ունեմ, ներիր, որ քեզ բաց չեմ թողել դեռ, ներիր, որ անունդ չեմ կարողանում դեռ սովոր դարձնել շուրթերիս, ականջներիս, աչքերիս այնքան, որ հանդիպելիս այն, չքանդվեմ իմ հպարտությամբ կառուցած դղյակում, ներիր սիրելիս...Դեռ կհանդիպենք...այնտեղ,հեռվում, ես քեզ էլի կսպասեմ,ինչպես այստեղ,երբ վերադարձդ անտանելի անհնարին է, երբ աշխարհում ոչինչ անհնարին չէ, բացի թերևս քո ներկայից, բայց իմ ու քո այնպես էլ չկառուցած ապագայից, բացի քո սպասված ու դառնացած բացակայից, սիրելիս...Ես քեզ հետ եմ, ու ինչքան պիտի դեռ սիրտս փշրվի երբ անցորդների մեջ քեզ եմ փնտրում, ու չեմ գտնում, դու չկաս, դու եզակի ես, դու իմը չես, դու այլ ես, անտանելի, անհնարին, սիրելի, թանկագին, ողբագին օտար....Արցունքներս ծերացել են սրտիս փոթորիները կանգնեցնելով...ես այլ եմ, թանկագինս, առանց քեզ եմ, արդեն վաղուց ես չեմ...Մեր սերը գլորում եմ անծայրածիր եթերայնությանը, ճախրենք սիրելիս, թեպետ,զգոնությունս վախճանում է միալարր անիրականը, գուցե այլևս այն չէ մթագնած վերադարձը քո:

Առնելա Այվազյան

Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 386 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: