Ուրբաթ, 20.06.2025, 03:29
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Օգօստօս » 28 » Ովքե՞ր են Սուրեն Առուստամյանի ֆավորիտները
23:48
Ովքե՞ր են Սուրեն Առուստամյանի ֆավորիտները
Երգիչ Սուրեն Առուստամյանը բավականին հետաքրքիր երաժշտական ճաշակ ունի: «Կիթառով տղան» նշեց, որ հնգյակին առանձնացնելիս հեշտ է կողմնորոշվել, սակայն ֆավորիտներ շատ ունի, ովքեր դուրս մնացին, օրինակ Սթիվի Ուանդերը, Մայքլ Ջեքսոնը: Այնուամենայնիվ Սուրենը փորձել է առանձնացնել նրանց, ում երաժշտությունն իրեն ավելի հոգեհարազատ է:

Սուրենն առաջինն առանձնացրեց Էրիկ Կլեպտնին, քանի որ իր անցած երաժշտական դպրոցը նրանով է սկսվել: «Դեռ մանկուց լսել եմ Կլեպտոնի երգերը, փորձել եմ նվագել այն, ինչ ինքը: Նրա բոլոր երգերում սովորելու բան կա: Ինձ համար հատկապես առանձնահատուկ է «Լեյլա»-ն»:

Հաջորդը Ջո Կոկերն է: Սուրենին դուր է գալիս նրա ոճն ու կերպարը: «Ջո Կոկերը կարող է փոփոխական լինել. ռոմանտիկ, միևնույն ժամանակ` ագրեսիվ: Ընդգծված տղամարդկային կերպար է երաժշտության մեջ»:

Սուրեն Առուստամյանը շատ է սիրում Ռեյ Չարլզին: «Նրա ստեղծագործություններն ինձ հատկապես օգնում են այն ժամանակ, երբ փորձում եմ երաժշտություն գրել` կարողանում է ոգեշնչել ինձ»:

Ավելի երիտասարդ կատարողներից երգիչը նշեց Ռոբբի Ուիլյամսի անունը:

Ժամանակակից խմբերից` Maroon 5–ին: «Հետաքրքիր երաժշտական ուղղվածություն ունի` փոփ-ռոք: Այս խումբը դասական ավանդները կարողանում է նորովի ներկայացնել` հնչողության և երաժշտության առումով, ինչն ինձ շատ է դուր գալիս»,- նշեց Սուրենը:

Նրանք էին Սուրեն Առուստամյանի ֆավորիտները: Ի դեպ, երգիչը նշեց, որ զրույցից հետո հաճույքով կլսեր Radiohed-Creep-ի երգերից կամ կամ Ռոբբի Ուիլյամսի “Angels” ստեղծագործությունը:

Հ.Գ. Կարծում ենք, նրա ֆավորիտների հնգյակը ուսուցողական կարող է լինել այն երիտասարդների համար, ովքեր չեն կողմնորոշվում ինչ լսել, կամ երաժշտություն ասելով հասկանում են ռաբիս ժանրը:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 298 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: