Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 16 » Փաստեր Երկրի մասին
|
Երկիրը կարելի է դիտարկել՝ որպես կենդանի օրգանիզմ, որն ունի սեփական շնչառությունը. այն կարգավորում է իր ջերմաստիճանը, օգտագործում է էներգիան և մշտապես փոխում է իր մաշկը: Աստղակենսաբանության ոլորտի հետազոտողները հայտնաբերել են, որ Երկրի կլիմայի նախկին կայուն վիճակը անոմալիա է և հաջորդ մի քանի միլիարդ տարում ամեն ինչ կհասնի նորմայի սահմաններին: Օվկիանոսների մակերևույթի տակ գտնվում են ամենամեծ լեռնաշղթաները, որոնք պահպանում են երկրագնդի մակերևույթը: Երկրի մակերևույթի ավելի քան 80 %-ն ունի հրաբխային ծագում: Ամերիկյան հնդիկների շրջանում տարածված է այն կարծիքը, որ Երկրի մակերևույթը գտնվում է մի հսկա կրիայի վրա, և այն ցնցվում է ամեն անգամ, երբ կրիան տեղաշարժվում է: Ըստ ամենահայտնի վարկածներից մեկի՝ ինչ-որ ժամանակ Երկիրն իր ուղեծիրը կիսել է մեկ այլ մոլորակի հետ, որին գիտնականները Թեա են անվանել: Շատ ու շատ միլիարդավոր տարիներ առաջ այդ մոլորակները բախվել են, ինչի արդյունքում իր պատմության մեջ Երկիրն ունեցել է ամենամեծ աղետը, որից հետո ձեռք է բերել հավելյալ զանգված և ունեցել իր սեփական արբանյակը:
|
Կատեգորիա: Հետաքրքիր |
Դիտումներ: 294 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: