Ուրբաթ, 20.06.2025, 05:31
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 17 » Սեքսուալության թոփ 5 գաղտնիքները
22:11
Սեքսուալության թոփ 5 գաղտնիքները

Սեքսուալ լինելու համար պարտադիր չէ լինել երիտասարդ ու ընդունված չափանիշներով գեղեցիկ: Բավական է միայն տիրապետել մի քանի գաղտնիքների, որոնց թոփ 5-յակը Ձեզ է ներկայացնում LN-ը:


1. Շատ կանայք կարծում են, որ մերկությունը ուղիղ համեմատական է սեքսուալությանը: Սա միանգամայն սխալ մոտեցում է: Փորձը ցույց է տալիս, որ տղամարդը կնոջ մեջ փնտրում է գաղտնիք, ու միանգամից բոլոր խաղաքարտերը սեղանին դնող կինը նրա համար դառնում է անհետաքրքրիր ու ոչ գայթակղիչ: Հագուստը սեքսուալության գլխավոր բաղադրատարրերից է, որը տեղ է թողնում տղամարդու երեւակայութ յան համար:


2. Սառած ու ասես միայն գայթակղելու մասին մտածող հայացքը գրավիչ չէ արդեն վաղուց: Սեքսուալ կնոջ հայացքը պետք է կենդանի լինի, այն պետք է տանի իր հետևից, կանչի, ստիպի դիմացի տղամարդու սրտին ավելի արագ բաբախել:


3. Կոտրատվելն ու կոնքերն ինտենսիվ շարժելը չէ, որ սեքսուալ է. դա անգամ ծիծաղելի է: Սեքսուալ կինը թեթև է քայլում, ազատ, ուղիղ մեջքով ու բարձր պահած գլխով:


4. Սեքսուալության մյուս կարևորագույն բնորոշիչը ձայնն է: Պետք չէ անիմաստ երանգներ հաղորդել ձայնին փորձելով նմանվել ինտիմ ծառայությունների գովազդներին. դա տգեղ է: Խոսեք բնական ձայնով, բայց հնարավորինս ցածր ու դանդաղ: Երբեք մի բարձրացրեք ձայնը, հավատացեք, որ հենց դա կստիպի Ձեզ լսել:


5. Եվ վերջապես, ամենակարևորը սեքսուալ էներգիան է, որ կա յուրքանչյուրիս մեջ: Այն պարզապես արթնացնել է պետք: Մշտապես խնամված եղեք ու ունեցեք ներքին մի համոզում, որ Դուք անսահման սեքսուալ եք: Այդ միտքն է հենց, որ սեքսուալ փայլ կհաղորդի Ձեր աչքերին, որը չի վրիպի տղամարդու ուշադրությունից:


 



Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 394 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: