Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 4 » Սերգեյ Բեզրուկովն առողջական խնդիրներ ունի
18:58 Սերգեյ Բեզրուկովն առողջական խնդիրներ ունի |
Ռուսական հայտնի «Բրիգադա» հեռուստասերիալի դերասան Սերգեյ Բեզրուկովը նկարահանման հրապարակից անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Հերթական ֆիլմի`«Հաջողության ջենթլմեններ»-ի նկարահանման ժամանակ դերասանը վատ է զգացել`գլխապտույտ և սրտխառնոց է ունեցել: Բժիշկները նրա մոտ ջերմային հարված են ախտորոշել: Բեզրուկովի գործընկերները նշել են, որ վերջինշրջանում նկարահանումներն իրականացվել են Իսրայելում` 35˚ ջերմաստիճանի ներքո: Թերևս երկար ժամանակ արևի ճառագայթների ներքո աշխատելն է պատճառ դարձել վատ ինքնազգացողության համար:
Բժիշկներն ախտորոշումից հետո դերասանին խորհուրդ են տվել հոսպիտալացվել, սակայն Սերգեյը համառորեն հրաժարվել է: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է նկարահանման հրապարակ և շարունակել աշխատել:
Մոտ 1 տարի է, ինչ համացանցում պարբերաբար լուրեր էին հայտնվում դերասանի առողջության հետ կապված: Խոսակցություններ կային, որ դերասանը քաղցկեղով հիվանդ է: Պատճառը Բեզրուկովի նկարներն էին, որտեղ նա բավականին նիհար ու հիվանդոտ տեսք ուներ: Սակայն, ինչպես հետագայում պարզաբանվեց, հերթական ֆիլմի համար պետք էր նիհարել (“Матч”):
38-ամյա դերասանը, ի պատասխան լրագրողների անվերջ հարցերին, վստահեցնում է, որ իր հետ ամեն ինչ կարգին է: Նա փորձում է առողջ ապրելակերպ վարել, որպեսզի աշխատանքային զբաղվածությունը չազդի իր առողջության վրա: |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 354 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: