Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 25 » Սիբիլ. «Թուրքիայի կառավարության հետ տարաձայնություններ չեմ ունեցել»
20:53 Սիբիլ. «Թուրքիայի կառավարության հետ տարաձայնություններ չեմ ունեցել» |
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը երեկ «Մոսկվա» կինոթատրոնում հայ հանդիսատեսին ներկայացրեց համանուն ձայնասկավառակը:
Արդեն մեկ տարի է, ինչ երգչուհին ճանաչում ունի Թուրքիայում և Հայաստանում: Սա նրա առաջին ձայնասկավառակն է, որում զետեղված է 12 երգ: CD-ում ներառված են «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» հայտնի երգերը:
Սիբիլի սկավառակի համար հստակ գին սահմանված չէր. յուրաքանչյուրը վճարում էր այնքան, որքան կամենում էր: Ամբողջ հասույթը տրամադրելու է որևէ մանկապարտեզի:
Երգչուհին նշեց, որ Ստամբուլից հետևում է հայկական շոուբիզնեսին: «Բոլորին ալ կճանչնամ, որովհետև մենք Թուրքիայում Հայաստանի ալիքները կդիտեինք»,- ասաց Սիբիլը: Ըստ նրա` կյանքը անակնկալներով լի է և, գուցե, հետագայում ապրի ու ստեղծագործի Հայաստանում: «Թեև Թուրքիայում հայերենով եմ ստեղծագործում, երբեք տարաձայնություններ չեմ ունեցել Թուրքիայի կառավարության հետ»,- նշեց երգչուհին:
Սիբիլին շնորհավորելու էին եկել երգչուհի Սյուզան Մարգարյանը, «Ժառանություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր տիկնոջ` Արմինե Հովհաննիսյանի հետ և այլք:
Տեղեկացնենք, որ երգչուհին պատրաստվում է մենահամերգների ինչպես սփյուռքում, այնպես էլ Հայաստանում:
|
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 306 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: