Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 17 » Թուրքական ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով
20:12 Թուրքական ֆուտբոլային ակումբը հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով |
Թուրքական մամուլը պնդում է, որ «Գալաթասարայ» ֆուտբոլային ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխության նկատմամբ: Թուրքական «ԷնՍոնՀաբերի» փոխանցմամբ` Թուրքիայի ամենաճանաչված թիմերից «Գալաթասարայը» ցանկանում է իր կազմում տեսնել Մխիթարյանին, որին թուրքական լրատվամիջոցը ներկայացնում է որպես «հրաշալի աստղ»: Կայքը նշում է, որ հայ ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրվում Եվրոպայի խոշորագույն ակումբները: Ի ցեպ, աղբյուրը հավելում է, որ Մխիթարյանի տեղափոխությունը «Գալաթասարայը» նախընտրում է «Ռեալի» բրազիլացի կիսապաշտպան Կակայի տեղափոխությունից: «ԷնՍոնՀաբերը» թվում է Մխիթարյանի բոլոր տիտղոսներն ու կոչումները` չխնայելով հիացական բառեր նրա հասցեին:
|
Կատեգորիա: Սպորտ |
Դիտումներ: 340 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: