Գլխավոր Էջ » 2012 » Սեպտեմբեր » 6 » “The Beautified Project”-ի սպասվելիք լռության պատճառները:)
19:14 “The Beautified Project”-ի սպասվելիք լռության պատճառները:) |
Այսօր և սեպտեմբերի 8-ին “The Beautified Project”-ը հանդես կգա համերգներով, որից հետո 6 ամիս ոչ մի համերգ չի ունենալու, քանի որ խմբի տղաները զբաղվելու են 3-րդ ձայնասկավառակի ձայնագրմամբ:
“The Beautified Project”-ի տղաները պայմանագիր են կնքել ամերիկյան “St. Mongoose Entertainment” ձայնագրման ստուդիայի հետ և ալբոմն իրացվելու է ԱՄՆ-ում:
«Առաջին անգամն է, որ հայկական ռոք խմբի ալբոմն օֆիցիալ իրացվելու է ամերիկյան շուկայում: Փորձում ենք այնպես աշխատել որ կարողանանք դիմանալ այդ շուկայում»,- «Ես»-ին ասաց խմբի վոկալիստ Անդրեն և հավելեց, որ ալբոմի երգերից 4-5-ն արդեն հնչել են տարբեր համերգների ժամանակ և հասցրել են սիրվել, մյուս երգերը նոր պետք է ձայնագրվեն:
Անդրեն նշեց, որ ալբոմը ծանր ռոք ոճում է լինելու: «Մենք ալտերնատիվ ռոք ենք ներկայացնում և պահպանելու ենք մեր ձեռագիրը: Կարող եմ ասել, որ տեմպի առումով այս ալբոմն ավելի արագ է լինելու: Մոդեռն ռոք ենք ներկայացնելու, որն այսօր շատ են լսում Եվրոպայում և ԱՄՆ-ում»:
Նշենք, որ ամերիկյան ձայնագրման ստուդիայի հետ համգործակցությունը կայացել է այդ ընկերության առաջարկով 1 տարի առաջ: Խումբը պայմանագիր է կնքել առաջիկա 5 տարվա համար:
Առաջիկայում Անդրեն կմեկնի Անգլիա` մասնակցելու “Antimatter” խմբի նոր ալբոմի շնորհանդեսին, որտեղից էլ կմկնի ԱՄՆ: |
Կատեգորիա: show բիզնես |
Դիտումներ: 248 |
Ավելացրել է `: admin
| Գնահատական: 0.0/0 |
Ընդհանուր մեկնաբանություններ: 0 | |
|
|
|
|
Մուտք
Քվեարկում
|
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: