Ուրբաթ, 20.06.2025, 06:56
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » 2012 » Հոկտեմբեր » 25 » Ճանաչենք Երևանը. Հայաստանի Ազգային Պատկերասրահ
16:45
Ճանաչենք Երևանը. Հայաստանի Ազգային Պատկերասրահ

Հայաստանի Ազգային Պատկերասրահ, Երևանի գլխավոր պատկերասրահը, գտնվում է Երևանի Հանրապետության Հրապարակում: 
Հիմնադրվել է 1921 թ: Պատկերասրահը սկզբում եղել է պետական թանգարանի գեղարվեստական բաժին: 1921 թ Պատկերասրահի կազմակերպումը հանձնվում է Դոնի Ռոստովից ժամանած Մարտիրոս Սարյանին: Հավաքածուի հիմքն են կազմում հայ նկարիչների առաջին երևանյան ցուցահանդեսի գործերը: Այնուհետև Մոսկվայից ստացվում է Լազարյան Ճեմարանում պահվող նկարների խոշոր հավաքածուն: 1925-ին Լենինգրադից հրավիրվում է արվեստաբան Ռուբեն Դրամբյանը: Նրա՝ ավելի քան քառորդդարյա գործունեության օրոք ձևավորվում է Պատկերասրահի դեմքը: 1935-ին գեղարվեստական բաժինը վերածվում է կերպարվեստի թանգարանի, 1947-ին այն կոչվում է Հայաստանի Պետական Պատկերասրահ, իսկ 1991-ին վերանվանվում՝ Հայաստանի Ազգային Պատկերասրահ: 


Հավաքածուի ֆոնդերում ներկայում պահպանվում են շուրջ 26,000 կտավներ, ներկայացնելով հիմնականում հայկական և եվրոպական գեղանկարչությունը։ Պատկերասրահում ցուցադրվում են այնպիսի աշխարահռչակ արվեստագետներ, ինչպիսիք են Տինտորետտոն,Օգյուստ Ռոդենը, Պիտեր Պաուլ Ռուբենսը, Գուստավ Կուրբեն, Մարկ Շագալը, հայ նկարիչներից Հովհաննես Այվազովսկին, Մինաս Ավետիսյանը,Մարտիրոս Սարյանը, Հարություն Կալենցը և այլն:

Հայաստանի Ազգային Պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի շենքի ճարտարապետներն են Մարկ Գրիգորյանն ու Էդուարդ Սարափյանը:

 



Կատեգորիա: Հետաքրքիր | Դիտումներ: 341 | Ավելացրել է `: admin | Գնահատական: 0.0/0
Ընդհանուր մեկնաբանություններ: 0
Խնդրում եմ գրանցվեք
[ Գրանցում | Вход ]
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: