Գլխավոր Էջ » show բիզնես
Աշոտ Տեր-Մաթևոսյանի` էկրանից բացակայելը վերջին շրջանում բազմաթիվ խոսակցությունների առիթ է տվել: Լուրեր են շրջանառվում այն մասին, թե դերասանն առողջական լուրջ խնդիրների պատճառով այլևս չի նկարահանվելու: Պարզվում է` Աշոտն իսկապես առողջական խնդիրներ ունի:
«Առողջական խնդիրներ իսկապես ունեմ, բայց դա այնքան էլ լուրջ չէ: Աղեստամոքսային խնդիր է` հաստ աղիքի բորբոքում: Այժմ բուժման կուրս եմ անցնում, շուտով լիարժեք կապանքինվեմ»,- «Ես»-ին ասաց Աշոտը:
Նա նշեց, որ սերիալներում այժմ դադարել է նկարահանվել մի «պարզ պատճառով». «Ցանկանում եմ մի քիչ հանգստանալ, ուժերս հավաքել, որպեսզի հանդես գամ նույն հեռուստաընկերության մի նոր նախագծում»: Թե ի՞նչ նոր նախագիծ է և երբ է լինելու, առայժմ փակագծերը բացել չցանակացավ:
|
Վերջերս հայերիս ազգային ինքնասիրությունը շոյվել էր Սելենա Գոմեսի “Tell me something I don’t know” երգի տեսահոլովակում տան պատին երևացող Սասունցի Դավթի քանդակի շնորհիվ: Այն ժամանակ խոսակցություններ տարածվեցին, որ դա տեսահոլովակում հայազգի պարող Միհրանի մասնակցությամբ է պայմանավորված: Աշխարհասփյուռ հայերս ամենուր ենք:), այս անգամ էլ մերոնցից մեկը հանրահայտ ամերիկացի հումորիստ, հեռուստահաղորդավար և պրոդյուսեր Կոնան Օ’Բրայանի կողքին է հայտնվել ու նրան «Yerevan» մակագրությամբ և մեր քաղաքի խորհրդանիշով շապիկ նվիրել : Օգնականի` Սոնա Մովսիսյանի նվիրած շապիկը Օ’Բրայանը երեկ հագել է ամենադիտվող հաղորդումներից մեկի` «Conan»-ի ժամանակ`շոյելով մեր ազգային ինքնասիրությունը: Հայերիս գուցե շատ բան չասի ամերիկյան TBS հեռուստաալիքով հեռարձակվող «Conan» հաղորդումը, սակայն պետք է նշել, որ Կոնան Օ’Բրայանը այնպիսի հաղորդավար է, ով հարցազրույցներ է վարել համաշխարհային աստղերի` Սելենա Գոմեսի, Մեգան Ֆոքսի, Սանդրա Բալոքի և այլոց հետ: Նրա ազդեցությունն այնքան մեծ է, որ հաղորդումից հետո
...
Կարդալ ամբողջը
|
Իրականում. մեզ հետ զրույցում երգչուհու հայրը նշեց, որ լուրը համապատասխանում է իրականությանը, սակայն Սիլվան ոչ թե Նազարբաևից է հրավեր ստացել, այլ ղազախական մշակութային մի ընկերությունից: Չնայած նրան, որ Սիլվան մեկնել է Ղազախստան, այնումենայնիվ, նախատեսված միջոցառումը չի կայացել: «Ալմաթի քաղաքում տեղի էր ունենալու մասշտաբային միջոցառում, որտեղ ազգային 150 փոքրամասնություններ ներկայացնելու էին իրենց մշակույթը, իսկ Սիլվա Հոկբյանը պետք է երգեր երեկոյան` նախագահի և մի քանի այլ պաշտոնյանների համար Աստանայում կազմակերպված միջոցառմանը,- մեզ հետ զրույցում ասաց երգչուհու գործերով զբաղվող հայրը` Հակոբ Հակոբյանը, մանրամասնելով,- մենք նախապատրաստվել էինք ու Հայաստանից հուշանվերներ էինք տարել, սակայն եղանակի պատճառով բացօթյա միջոցառումները հետաձգվեցին, ինչի արդյունքում էլ տեղի չունեցավ նաև երեկոյան նախատեսված խնջույքը, որին Սիլվան պետք է կատարեր իր երգացանկից մի քանի երգեր»: Հակոբ Հակոբյանի փոխանցմամբ` պայմանավորվածությունը ուժի մեջ է և ապագայում Սիլվան դարձյալ կմեկնի Ղազախստան:
|
վերջին շրջանում անընդհատ քննարկվում էին երգչուհի, հաղորդավարուհի Արմինե Գրիգորյանի` Հայաստանից հեռանալու մասին լուրերը: Սկզբնական շրջանում երգչուհին ոչ մի մեկնաբանություն չտվեց հեռանալու պատճառների մասին: Որոշ ժամանակ անց, սակայն պարզվեց, որ այժմ Ֆրանսիայում գտնվող երգչուհի հաղորդավարուհուն հայաստանյան բոլոր հեռուստաընկերությունները մերժել են կյանքի կոչել նրա նոր հեռուստահաղորդման գաղափարը: Բացի այդ, Արմինեն ասել է, որ որոշել է մի փոքր հանգստանալ և օդափոխվել, իսկ վերադարձի մասին տվել հետևյալ պատասխանը. «Ուշ թե շուտ բոլորս էլ վերադառնալու ենք»: Ինչ վերաբերում է «Բլեֆ» հեռուստահաղորդաշարի նախկին կազմակերպիչ Արթուրի և կնոջ «Yere1»-ում Վիպոյանի քարտուղարուհուն մարմնավորած Արմենուհու` Հայաստանը անսպասելի լքելու մասին լուրերին, նշենք, որ դրանք էլ համապատասխանում են իրականությանը: Թե որոնք են Սուքիասյան ամուսինների` երկիրը լքելու պատճառները, առավել հանգամանալից կներկայացնենք մեր մյուս համարներում, այժմ միայն տեղեկացնենք, որ Արթուրն ու Արմենուհին իրենց որդու հետ այժմ Նիդեռլանդներո
...
Կարդալ ամբողջը
|
|
|
Մուտք
Քվեարկում
|