Ուրբաթ, 20.06.2025, 05:42
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » show բիզնես

Երկարատև փորձերից հետո 38-ամյա դերասան Սերգեյ Բեզրուկովի կինն, ի վերջո, հղիացել է:) 12 տարի համատեղ կյանքի ընթացքում դերասանի կինը` Իրինա Բեզրուկովան, 1 անգամ չէ, որ նշել է, որ չի կարողանում հղիանալ, բայց երազում է այդ մասին:

Զույգը հրաշքի էր սպասում, որն, ի վերջո տեղի ունեցավ, թեև շատերի համար այն անհավատալի է, քանի որ Իրինան արդեն 47 տարեկան է:

Զարմանալի է, բայց ի տարբերություն չհղիանալու մասին խոսելուն, հղիության մասին զույգը ոչինչ չի խոսում: Լրագրողների աչքից, սակայն, չի վրիպել Իրինայի արդեն ընդգծված փորիկը:) Նկարահանման հրապարակից արված լուսանկարն առաջարկում եմ ինքդ նայես:)

Նշենք, որ բալիկը, որին սպասում են Բեզրուկովները` Սերգեյի առաջին երեխան է, Իրինայի` երկրորդ: Իրինան 1 որդի ունի առաջին ամուսնուց` դերասան Իգոր Լիվանովից: Անդրեյն ապրում է Իրինայի և Սերգեյի հետ: Թեև Սերգեյի հետ հայր-որդի հարաբերություններ չունեն, բա ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 268 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 07.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Դերասանուհի, երգչուհի, երգահան, կիթառահար, դաշնակահար… պարզվում է Սելենա Գոմեսը բավականին տաղանդավոր է : Չնայած շատ երիտասարդ լինելուն` նա արդեն հասցրել է համաշխարհային ճանաչում ձեռք բերել և նվաճել դեռահասների սերը: Այս առումով Սելենան և սիրելին` Ջասթին Բիբերը, բախտակիցներ են:) Երգչուհու կյանքին վերաբերող փաստերին առաջարկում ենք ծանոթանալ ստորև:

Դեռահասների կողմից շատ սիրված դերասանուհի, երգչուհի Սելենա Գոմեսը ծնվել է 1992 թ. հուլիսի 22-ին, Տեխաս նահանգի, Գրանդ- Պրեյրի փոքրիկ քաղաքում:

Ծնողներն աղջկան Սելենա են կոչել ժամանակին հայտնի երգչուհի Սելենա Պերեսի պատվին:) Թերևս նրանք չեն էլ պատկերացրել, որ իրենց աղջիկն էլ է ճանաչված երգչուհի դառնալու: Հունարենից թարքմանաբար Սելենա նշանակում է Լուսին:

Դերասանուհու հայրը` Ռիկարդո Գոմեսը, հայտնի երաժիշտ է, մայրը` Մենդի Քորնեթը, թատրոնի դերասանուհի: Սելենան 5 տարեկան էր, երբ նրանք բաժանվեցին և ապագա դերասանուհին մոր հետ տեղափոխ ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 258 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 07.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Նախորդ տարվա հոկտեմբերի 8-ին ամուսնացած Մանե Գրիգորյանը` Արթուր Գրիգորյանի դուստրը, արդեն մայրիկ է դարձել: Օգոստոսի 22-ին ծնվել է նախկին հաղորդավարուհու և դատավորի առաջնեկը, ում անունը Մանեն և ամուսինը Կարինա են դրել:

Փոքրիկի քաշը 3.5 կգ է, հասակը` 52 սմ, աչքերը` մոխրագույն են: Մանեն դժվարացավ ասել, ու՞մ է ավելի նման Կարինան. «Եվ ինձ է նման, և ամուսնուս, բայց ավելի շատ ինքն իրեն է նման»,- ասաց նախկին հաղորդավարուհին: Իսկ ահա Արթուր Գրիգորյանն այլ կարծիք ունի թոռնուհու արտաքինի մասին. «Ինձ նման չէ, ավելի շատ իր մայրիկին է նման»,- ասաց երգահանը:

Որպես պապիկ Արթուր Գրիգորիչը դժվարացավ խոսել իր էմոցիաների մասին. «Բոլորովին նոր ու անծանոթ զգացմունքներ ունեմ, չեմ կարող բնութագրել»:

Նորաթուխ մայրիկ Մանեն էլ ասաց, որ Կարինան մեծ երջանկություն է բերել իրենց ընտանիք:

«Ես»-ի անձնակազմը շնորհավորում է զույգին և միանում բոլոր բարեմաղթանքներին:)
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 711 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 06.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Այսօր և սեպտեմբերի 8-ին “The Beautified Project”-ը հանդես կգա համերգներով, որից հետո 6 ամիս ոչ մի համերգ չի ունենալու, քանի որ խմբի տղաները զբաղվելու են 3-րդ ձայնասկավառակի ձայնագրմամբ:

“The Beautified Project”-ի տղաները պայմանագիր են կնքել ամերիկյան “St. Mongoose Entertainment” ձայնագրման ստուդիայի հետ և ալբոմն իրացվելու է ԱՄՆ-ում:

«Առաջին անգամն է, որ հայկական ռոք խմբի ալբոմն օֆիցիալ իրացվելու է ամերիկյան շուկայում: Փորձում ենք այնպես աշխատել որ կարողանանք դիմանալ այդ շուկայում»,- «Ես»-ին ասաց խմբի վոկալիստ Անդրեն և հավելեց, որ ալբոմի երգերից 4-5-ն արդեն հնչել են տարբեր համերգների ժամանակ և հասցրել են սիրվել, մյուս երգերը նոր պետք է ձայնագրվեն:

Անդրեն նշեց, որ ալբոմը ծանր ռոք ոճում է լինելու: «Մենք ալտերնատիվ ռոք ենք ներկայացնում և պահպանելու ենք մեր ձեռագիրը: Կարող եմ ասել, որ տեմպի առումով այս ալբոմն ավելի արագ է լինելու: Մոդեռն ռոք ենք ներկայացնելու, որն այսօր շատ են լսո ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 248 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 06.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Արցախի անկախությունը նշելուց հետո Անդրեն շարունակում է մնալ հայրենի Ղարաբաղում և վայելել հանգիստը:) Այս ընթացքում նա պարբերաբար ակտիվ է լինում իր ֆեյսբուքյան էջում և լուսանկարներ է տեղադրում:

Երգչի հերթական թարմացումը գրավեց նաև մեր ուշադրությունը: Գանձասարի Վանք գյուղից Անդրեն ներկայացրել է մի հետաքրքիր լուսանկար հետևյալ գրությամբ. “Show business-i Gahn e! Es ei skzbum,heto nor David@,gah@ azat e ov e hajord@?”:

Անդրեի հումորային գրառմանը մի քիչ լուրջ կոնտեքստ տվեցինք ու երգչի հետ խոսեցինք իր այսօրվա դիրքի և շոու-բիզնեսի լճացման մասին:

«Լճացում կա և դա պայմանվորված է նրանով, որ համերգները մեծ դահլիճներից տեղափոխվել են խնջույքային սրահներ: Դա միայն Հայաստանում չէ, նաև Ռուսաստանում և եվրոպական երկրներում է այդպես: Հասարակարգն է փոխվել: Այդ հարցում և՛ երգիչներս ենք մեղավոր, և՛ պրոդյուսերները, և՛ ինչ-որ առումով հանդիսատեսը, բայց ամենամեծ մեղքը հե ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 298 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 05.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Վերջերս լուրեր էին տարածվել, որ Լանան և Տիգրանն արդեն նշանվել են և պատրաստվում են հարսանիքի:Լուրը ճշտելու համար զանգահարեցինք երգչուհուն, ով նշեց, որ ամուսնության առայժմ չեն պատրաստվում, նշանդրեք ևս առայժմ չի եղել: «Կարծում եմ նշանդրեք պետք է անել այն ժամանակ, երբ հստակ գիտես, երբ է լինելու հարսանիքը: Մենք դեռ չենք էլ խոսել հարսանիքի մասին: Ես նշանդրեքն այդքան չեմ կարևորում, քանի որ մատանին որոշիչ չէ հարաբերություններում: Շատ ավելի կարևոր է, որ ես գտել եմ իմ երկրորդ կեսին և վստահ եմ իմ ընտրության մեջ»,- «Ես»-ին ասաց Լանան և հավելեց, որ վերջին շրջանում բոլոր ընկերուհիներին «ամուսնացնում» է, ինչն է իր առաջիկա հարսանիքի մասին խոսակցությունները թեժացրել են:)

Երգչուհին կարծում է, որ ամեն ինչ իր ժամանակին կլինի` անսպասելի և ճիշտ, ինչպես իր և սիրելիի ծանոթությունը:Լանան և Տիգրանն արդեն 1 տարի է, ինչ ընկերություն են անում, երգչուհու համոզմամբ դա այն ժամանակահատվ ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 511 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 05.09.2012 | Մեկնաբանություններ (0)


Վերջերս լուրեր են շրջանառվում, որ Ավետ Բարսեղյանը լքել է ամուրիների ցանկն ու ընկերուհի ունի, իսկ ընտրյալը՝ «Հայ Սուպերսթար 5»-ի հաղթող Սոնա Ռուբենյանն է: Ընթերցողներն էլ մեզ անընդհատ խնդրում էին պարզել լուրի իսկությունը:

Թերևս Գարիկի և Մարիաննայի հարսանիքից հանկարծակիի գալն է պատճառը, որ հասարակությունը փորձում է հնարավոր ու անհնար բոլոր ճանապարհներով իրար կապել հայտնի մարդկանց անուններն ու նախապես իմանալ նրանց կապի մասին:

«Ու՞ր են հասել հայերը,- հռետորական հարցով ինձ դիմեց հաղորդավարը: – Իհարկե նման բան չկա: Ես և Սոնան շատ լավ հարաբերություններ ունենք, բայց ծիծաղելի է խոսել, որ մենք միասին ենք»:

Բամբասանքը տարածողներին Ավետը կոչ արեց ուշադրություն դարձնել իր տարիքին. «Ես 32 տարեկան եմ, Սոնան դեռ երեխա է, ինչպե՞ս կարող են մեր անուններն իրար կապել»:

Սոնա Ռուբենյանը ևս մատնանշեց իրենց տարիքային տարբերությունը, երբ լսեց լուրի մասին. «Երբ ես Երգի պետական թատրո ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 295 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 04.09.2012 | Մեկնաբանություններ (0)


Ռուսական հայտնի «Բրիգադա» հեռուստասերիալի դերասան Սերգեյ Բեզրուկովը նկարահանման հրապարակից անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:

Հերթական ‎ֆիլմի`«Հաջողության ջենթլմեններ»-ի նկարահանման ժամանակ դերասանը վատ է զգացել`գլխապտույտ և սրտխառնոց է ունեցել: Բժիշկները նրա մոտ ջերմային հարված են ախտորոշել: Բեզրուկովի գործընկերները նշել են, որ վերջինշրջանում նկարահանումներն իրականացվել են Իսրայելում` 35˚ ջերմաստիճանի ներքո: Թերևս երկար ժամանակ արևի ճառագայթների ներքո աշխատելն է պատճառ դարձել վատ ինքնազգացողության համար:

Բժիշկներն ախտորոշումից հետո դերասանին խորհուրդ են տվել հոսպիտալացվել, սակայն Սերգեյը համառորեն հրաժարվել է: Որոշ ժամանակ անց նա վերադարձել է նկարահանման հրապարակ և շարունակել աշխատել:

Մոտ 1 տարի է, ինչ համացանցում պարբերաբար լուրեր էին հայտնվում դերասանի առողջության հետ կապված: Խոսակցություններ կային, որ դերասանը քաղցկեղով հիվանդ է: Պատճառը Բեզրուկ ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 354 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 04.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Ռուսական էստրադայի Պրիմադոննան տարածք է գնել Կուզմինսկի գերեզմանատանը, ընդ որում` գաղտնի: Այդ գերեզմանատանն են թաղված երգչուհու հայրը, մայրը, եղբայրը:

Վերջին շրջանում Ալլա Բորիսովնայի քայլերը տպավորություն են թողնում, թե նա մահվան նախապատրաստություն է տեսնում:) Այս մասին գրում են ռուսական կայքերը: Paparazzi.ru կայքն էլ կասկածելի է համարում երգչուհու քայլերը: Նախ` նա ներեց Կոպզոնին, հաշտվեց Իգոր Նիկոլայևի, Իգոր Կրուտոյի հետ, ապա` կտակ գրեց, որի համաձայն` երգչուհին իր ողջ կարողությունը (առնվազն 250 մլն. դոլար) թողնում է դստերը` Քրիստինա Օրբակայտեին և ավագ թոռանը` Նիկիտա Պրեսնյակովին, այժմ էլ գերեզմանի տարածք է ձեռք բերել:

Վերջին շրջանում «կինն, ով երգում է» բոլորից գաղտնի լուրջ բուժում էր ստանում Իտալիայի հայտնի կլինիկաներից մեկում: Երգչուհին խնդիրներ ունի սիրտ-անոթային համակարգի հետ և օրեցօր դժվարանում է քայլել: Կայքերը հայտնում էին նաև, որ բուժման ծախսերը հոգացել է հայտնի միլիարդատեր Միխայիլ Պրոխորովը:

Metrinfo.ru կայքը նշում է, որ երգչուհու գնած ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 315 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 03.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն այսօր իր երկրպագուներին ներկայացրեց «Թե աղջիկ լինեիր» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի շրջանակներում համագործակցել է Լեդի Գագայի դիզայներ Xtina Milani-ի հետ:
Պրեմիերայից հետո երգչուհին մի քանի բառով բացատրել է տեսահոլովակի ընդհանուր իմաստը, իր պաշտոնական էջում գրելով. «Շատ եմ ուզում, որ երգիս ասելիքն իսկապե՛ս հասնի ձեզ : Բոլորիս հետ էլ լինում է հենց այն, ինչի մասին խոսվում է երգում: Կինը մշտապես լիարժեք սեր է ուզում. «Ինձ մոտավորապես մի՛ սիրիր»: Շարունակ հնչում են կանացի տրտունջները՝ «թե աղջիկ լինեիր, ինձ կհասկանայիր» վերջաբանով::)))) Իսկ տղամարդը… «ոչինչ չասող հայացքով» նայում է՝ քաջ իմանալով իր սիրելիի էությունը, բայց անդավաճան մնալով իր իսկ էությանը. սա՛ է կյանքը: Եվ միգուցե երկու էությունների հենց տարբեր լինելն է հետաքրքիր դարձնում նույն այդ կյանքը: Ինչևէ, մի՛ վախեցեք անվնաս վեճերից. չէ՞ որ ի վերջո վրա է հասնում այնքա՜ն ցանկալի խաղաղությունը …:
Երգչուհու և Xtina-ի համագործակցության միտքը հայտնի դիզայներին է, ով հայկական հեռուստ ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 246 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 01.09.2012 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 7 8 9 10 11 »
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: