Գլխավոր Էջ » show բիզնես
Վերջերս մի քանի COMMENT_ներ տեսա իմ շպարի շատ լինելու վերաբերյալ:) :),բայց ինչպես Շանելն էր ասում<<Գեղեցկության մասին հոգալիս պետք է սկսել հոգուց և սրտից, թե չէ ոչ մի շպար չի օգնի...>>: Հետևությունները թողնում եմ ձեզ, իմ սիրելինե՛ր:) 
|

Այսօր տեղի կունենա երգիչ Հայկ Կասպարովի նշանադրության արարողությունը: Այս լուրը Հայկ Կասպարովը այսօր վաղ առավոտյան հայտնել էր ֆեյսբուքյան իր ընկերներին` նշելով, թե շատ հաճելի օր է իրեն սպասվում:
168.am-ի հետ զրույցում Հայկ Կասպարովն ասաց, որ այսօր երեկոյան Շվերին քաղաքում տեղի կունենա իր և իր ապագա կնոջ՝ Լուիզա Դանիելի նշանադրության արաողությունը:
«Շատ քիչ մարդ է հրավիրված մեր ուրախությանը, մոտավորապես 20 հոգի: Իմ բարեկամները Հայաստանում են, բայց on-line կապ ենք հաստատելու իրենց հետ, այնպես որ` նրանք էլ են լինելու»,- ասաց երգիչը:
|
Լուսանկարիչը մեղադրել է 18-ամյա կանադացի երգիչ Ջասթին Բիբերին իրեն ծեծի ենթարկելու մեջ: Լուսանկարչի հայտարարությունում ասվում է, որ նա լուսանկարել է Բիբերին եւ նրա 19-ամյա ընկերուհուն` Սելենա Գոմեսին, առեւտրի կենտրոնի հարեւանությամբ եւ ենթարկվել է երգչի կողմից դրսեւորված ֆիզիկական ագրեսիայի: Reuters տվյալներով` միջադեպը տեղի է ունեցել մայիսի 27-ին Քալաբասաս քաղաքում, որտեղ Բիբերը գնել է իր առաջին տունը` 6,5 մլն դոլարով: Լուսանկարիչը հոսպիտալացվել է ծեծի հետքերը զննելու համար: Մինչ ոստիկանության գալը Բիբերը եւ նրա ընկերուհին լքել են դեպքի վայրը: Ոստիկանությունը փնտրում է միջադեպի անմիջական վկաներին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
|
Քրիստինե Պեպելյանն իր շնորհակալությունը հայտնեց երկրպագուներին:) Երգչուհու սպասված մենահամերգն արդեն անցյալում է: Քրիստինեն մեզ բացառիկ հնարավորություն տվեց իր մենահամերգը լուսաբանել ոչ միայն դահլիճից, այլև հետնաբեմից:) Երգչուհին մինչ համերգը բավականաչափ հանգիստ էր ու նախապատրաստական փուլում իր կատակներով թարմացնում էր թիմին:) Քրիստինեն թիմի անդամների հետ ձեռք ձեռքի տվեց հետնաբեմում, բոլորով հաջող երեկո մաղթեցին երգչուհուն և իրենց, ինչից հետո Քրիստինե Պեպելյանը քայլերն ուղղեց բեմ՝ ասելու «Շնորհակալ եմ»:) Երգչուհու նախապատրաստական ընթացքին առաջարկում ենք ծանոթանալ լուսանկարաների միջոցով: «Սպասելիքներս ու արդյունքը բավական տարբեր էին: Այս պահին ապրումներս այնքան շատ են: Ամեն ինչ ավելի լավ ստացվեց, քան ակնկալում էի, հանդիսատեսի ջերմությունն ավելի շատ էր, քան սպասում էի: Շատ հուզառատ ու
...
Կարդալ ամբողջը
|
Ամուսնալուծությունից հետո ռեժիսոր, պրոդյուսեր Արտյոմ Հակոբյանը վերադասավորել է կյանքը` կրկին ամուսնանալով: Արտյոմն ու կինը` Աննան, արդեն տասն ամսական դուստր ունեն, ում Նաիրա են կոչել: «Աղջիկս ամեն ինչ դեպի լավը փոխեց: Երջանիկ եմ»,- ասաց Արտյոմն ու հավելեց, որ Նաիրան սպասված աղջիկ երեխա էր:) Ռեժիսորն առաջին կնոջից 2 որդի ունի և նշեց, որ ամեն ինչ անում է, որ ընտանիքը միահամուռ լինի ու ամուսնալուծությունը չազդի առաջին կնոջից ունեցած որդիների հետ հարաբերությունների վրա. «Տղաներս գրեթե ամեն օր հանդիպում են իրենց քրոջը: Ամեն ինչ անում եմ, որպեսզի իրենց վրա երբեք չանդրադառնա իմ և առաջին կնոջս ամուսնալուծությունը»:
...
Կարդալ ամբողջը
|
Երգչուհի Քրիստինե Պեպելյանի հետ հանդիպեցինք երևանյան բացօթյա սրճարաններից մեկում: Զրույցի բուն նպատակը սեպտեմբերի 28-ին Մարզահամերգային համալիրում կայանալիք մենահամերգն էր, որի ինֆորմացիոն հովանավորը նաև սիրածդ ամսագիրն է: Մեր զրույցի ընթացքում անցորդներն անընդհատ ժպտում էին երգչուհուն, բարևում ու պարբերաբար մոտենում լուսանկարվելու համար: Քրիստինեն էլ հաճույքով համաձայնվում էր: «Շնորհակալ եմ» երգից էինք խոսում, երբ հերթական անգամ ժպտացին նրան: «Բա ինչպե՞ս չասեմ` շնորհակալ եմ,- ասաց երգչուհին ու հավելեց, որ չի պատկերացնում կյանքն առանց իր երկրպագուների,- ուզում եմ իրենք միշտ լինեն: Այ, այսպես անցնեն ու ժպտան ինձ… շատ եմ ուրախանում  »: - «Հրաժեշտ»-ից «Շնորհակալ եմ»: Ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում: Ո՞ւմ էիր հրաժեշ
...
Կարդալ ամբողջը
|
Դեռ 1 տարի առաջ Արամեն մեզ տված հարցազրույցում ասել էր. «Ուզում եմ մեեեծ կարաոկե-ակումբ ունենալ» և պատմել, որ իր երազանքների կարաոկեում կանցկացվեն համերգներ, լուրջ միջոցառումներ: Այսօր արդեն հաշված օրեր են մնացել երգչի՝ երազանքին հասնելուն: Այժմ «Արամե» կարաոկե ակումբի վերանորոգման վերջին աշխատանքներն են իրականացվում: Երգիչը նախատեսում է բացումն անել իր տարեդարձի օրը՝ հոկտեմբերի 10-ին: Ակումբի արտաքին դիզայնն ընտրելու համար երգիչը համագործակցել է տարբեր դիզայներների հետ: Արամեն շատ պահանջկոտ է կարաոկեին վերաբերող բոլոր հարցերում. երգիչը նշեց, որ երգացանկում որոշ սահմանափակումներ կլինեն. «Փորձել ենք սահմանափակումները քիչ անել, այնուամենայնիվ կան երգեր, որոնք մեզ մոտ չեն լինելու, օրինակ “Доля воровская”-ն: Խոսքն այն մասին չէ, որ այդ երգը վատն է կամ լավը, ուղղակի ակումբի «դեմքին» չի համապա
...
Կարդալ ամբողջը
|
Ստամբուլահայ երգչուհի Սիբիլը երեկ «Մոսկվա» կինոթատրոնում հայ հանդիսատեսին ներկայացրեց համանուն ձայնասկավառակը: Արդեն մեկ տարի է, ինչ երգչուհին ճանաչում ունի Թուրքիայում և Հայաստանում: Սա նրա առաջին ձայնասկավառակն է, որում զետեղված է 12 երգ: CD-ում ներառված են «Կիլիկիա», «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ» հայտնի երգերը: Սիբիլի սկավառակի համար հստակ գին սահմանված չէր. յուրաքանչյուրը վճարում էր այնքան, որքան կամենում էր: Ամբողջ հասույթը տրամադրելու է որևէ մանկապարտեզի: Երգչուհին նշեց, որ Ստամբուլից հետևում է հայկական շոուբիզնեսին: «Բոլորին ալ կճանչնամ, որովհետև մենք Թուրքիայում Հայաստանի ալիքները կդիտեինք»,- ասաց Սիբիլը: Ըստ նրա` կյանքը անակնկալներով լի է և, գուցե, հետագայում ապրի ու ստեղծագործի Հայաստանում: «Թեև Թուրքիայում հայերենով եմ ստեղծագործում, երբեք տարաձայնություններ չեմ ունեցել
...
Կարդալ ամբողջը
|
Սեպտեմբերի 22-ը ծնունդներով լի էր: Այդ օրն իր տարեդարձն էր նշում ոչ միայն Միհրան Ծառուկյանը, այլև հաղորդավար, լրագրող Արտակ Վարդանյանը: Վերջինս պատմեց ծննդյան օրը ստացած անակնկալների մասին:) Հաղորդավարին առաջին անակնկալը մատուցել են դասընկերուհին ու նրա ընկերը: «Դեռ սեպտեմբերի 21-ին, երեկոյան 9-ի կողմերն ինձ հրավիրեցին զբոսնելու, քաղաքում զբոսնեցինք, լավ ժամանակ անցկացրեցինք: 11:30-ի կողմերը գնացինք կարաոկե, բայց ես տրամադրված չէի ծնունդս նշելու մինչ ժամը 00:00-ն, երբ կարաոկեում սկսեցին երգել “Happy Birthday”:) Ամենահետաքրքիրն այն է, որ բացի դասընկերուհուցս ու նրա ընկերոջից, բոլորն ինձ անծանոթ էին, բայց շնորհավորում էին, նույնիսկ նվերներ ստացա, շատ հաճելի էր:)»,- պատմեց Արտակը: Հաղորդավարը հիշում է, որ նախորդ տարի իր տարեդարձին հրավիրել էր բոլոր նրանց, ովքեր զանգել և շնորհավոր
...
Կարդալ ամբողջը
|
Սեպտեմբերի 22-ին Միհրան Ծառուկյանի ծննդյան օրն էր: Երգիչը բոլորեց իր 25 տարին: Այս առիթով երկրպագուների շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ողողել էին նրա ֆեյսբուքյան էջը:) Զրուցեցինք երգչի պրոդյուսեր Ալեքսանդր Ստեփանյանի հետ, ճշտելու՝ որտե՞ղ և ու՞մ հետ է Միհրանը նշել իր տարեդարձը: Պարզվում է՝ Միհրանն օրն անցկացրել է աշխատանքային ընկերների հետ: Ինչպես Ալեքսանդրը ասաց՝ երգիչը ծննդյան օրը «շատ թեթև» է նշել: Միհրանն ընկերների և մտերիմների հետ այսօր՝ ծնունդից 2 օր անց է տոնելու 25-ամյակը: Ալեքսանդրն ասաց, որ փակ երեկույթ է կազմակերպվել, որին ներկա են լինելու երգչի ընկերական նեղ շրջապատում տեղ ունեցող մարդիկ: Սերիալային դերասանի պրոդյուսերը նշեց, որ Միհրանը չի ցանկացել, որ միջոցառումը լուսաբանվի լրատվամիջոցների կողմից, իսկ կկիսվի՞ օրվա լուսանկարներով երկրպագուների
...
Կարդալ ամբողջը
|
« 1 2 ... 5 6 7 8 9 10 11 » |
|
Մուտք
Քվեարկում
|