Հինգշաբթի, 19.06.2025, 15:14
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » show բիզնես

1990-ականներից հայտնի «Դո, ռե, մի»-ի տրամաբանական շարունակությունը սարերի հետևում չէ. Նադեժդա Սարգսյանը մրցույթ-փառատոն կազմակերպելու նոր մտահղացում ունի` միջազգային ֆորմատով: Այն կոչվելու է «Երևանն է կանչում», որի շրջանակներում Երևանն իր մոտ է կանչելու երիտասարդ կատարողների` աշխարհի 18 երկրներից:

«1990-ականների վերջին, երբ դադարեցրինք «Դո, ռե, մի»-ն, մտածում էինք կազմակերպել միջազգային մրցույթ, որին կմասնակցեն իրենց երկրում հաջողությունների, ճանաչման հասած երգիչ-երգչուհիները: Այդ մտահղացումը երկար տարիներ խմորվելուց, մշակվելուց հետո այսօր արդեն իրականություն է», ասաց մրցույթի հեղինակ-հիմնադիր Նադեժդա Սարգսյանը: Այն մեկնարկելու է Էրեբունի-Երևան տոնակատարությանը զուգահեռ: Ծրագրին հավանություն են տվել ինչպես Հայաստանի մշակույթի նախարարությունն, այնպես էլ քաղաքապետարանը` Տարոն Մարգարյանի գլխավորությամբ: ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 274 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 20.09.2012 | Մեկնաբանություններ (0)


Երգչի երկրորդ դուստրը ծնվել է սեպտեմբերի 15-ին: Փոքրիկի ծնվելու օրն Արմանն հյուրախաղերի է եղել` Հայաստանից դուրս, սակայն արդեն վերադարձել է:

Արմանն ու Աննան աղջնակի անունը Գայանե են դրել` Արմանի մայրիկի անունով: Բալիկին տատիկի պատվին անվանելը Արմանի կնոջ առաջարկն է եղել:)

Աննային և Գայանեին արդեն դուրս են գրել ծննդատնից:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 254 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 19.09.2012 | Մեկնաբանություններ (0)


Փոքրիկ երգչուհի Դալիթան այսօր դարձավ 13 տարեկան: Ծննդյան տարեդարձը նա որոշել է նշել դպրոցական ընկերների հետ:)

Չնայած փոքր տարիքին՝ Դալիթան հաջողություներ ունի տարբեր բնագավառներում: Վերջերս երգչուհին հատուկ մրցանակ է ստացել «Միսս աշակերտուհի» գեղեցկության և շնորհալիության համահայկական փառատոնի կազմակերպիչների կողմից:) Սեպտեմբերի 15-ին` մրցույթի գալա համերգի ժամանակ, Դալիթային հատուկ թագ են շնորհել՝ «Միսս կատարելություն» տիտղոսով:

Մինչ օրս երգչուհին տարբեր գեղեցկության մրցույթների մրցանակակիր է եղել, սակայն խոստովանում է՝ այս մեկն ամենակարևորներից էր. նախ, որովհետև առանց մասնակցության է ուշադրության արժանացել, երկրորդ՝ տևական ժամանակ է, ինչ միայն երգով է զբաղվում և նման մրցույթների չէր մասնակցել:

«Շատ մեծ անակնկալ էր ինձ համար: Ինձ հրավիրել էին «Դեպի նոր մի կյանք» երգը կատարելու, ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 237 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 19.09.2012 | Մեկնաբանություններ (0)


Երկու ամսից ավել է, ինչ Տիգրանը ծառայում է Հայոց բանակում է: Սերիալային դերասանը ծառայողական պարտքը կատարում է Երևանում` Քանաքեռի զորամասում: Նրա փոխանցմամբ` օրերը չի հաշվում ու վայելում է բանակային կյանքը, որից, ի դեպ, գոհ է:)

«Բոլոր զինվորների նման հանգիստ ծառայում եմ. «վեր կաց»-ով, «պարապմունքներ»-ով ու քնելով:)»,- EsYes.am-ի հետ զրույցում ասաց երիտասարդ դերասանն ու ավելացրեց, որ չի դժգոհում նաև բանակային ճաշարանից ու ուտելիքներից:

Թեև զորամասում Տիգրանին միանգամից ճանաչել են, սակայն նա ծառայում է բոլորի նման:

Չնայած Տիգրանը չի դժգոհում բանակային կյանքից՝ նշեց, որ ինչքան էլ լավ պայմաններ լինեն, ծառայությունը ծառայություն է, որի ընթացքում ինքն ամենաշատը ընտանիքի անդամներին է կարոտում:

Սերիալայաին դերասանը բանակում ծառայելը զուգահեռելու է աշխատանքի հետ: Նա պատմեց, որ Հանրային հեռուստաընկերության առաջարկով վարելու է «Մ ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 293 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 18.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Սիրուշոն օրերս է վերադարձել Պորտուգալիայից, որտեղ մասնակցել է “Eurovision live Contest” համերգ-փառատոնին: Երգչուհին ներկայացրել է «Քելե քելե» և «Հավատում եմ» երգերը: Պարզվում է՝ Սիրուշոն երկրպագուների մեծ բանակ ունի նույնիսկ ծայրամասային Եվրոպայում:)

«Որպես երկրորդ կատարում պատրաստել էի մեկ այլ երգ, սակայն համերգից առաջ պորտուգալացիներից և օտարերկրյա հյուրերից շատերն ինձ մոտենում և հարցնում էին՝ «Հավատում եմ» երգը երգելու՞ եմ: Դա ինձ համար անսպասելի, միաժամանակ՝ աննկարագրելի հաճելի էր: Մեծ սիրով կատարեցի «Հավատում եմ»-ը» պատմեց Սիրուշոն:

«Սիրուշո փրադաքշնի» տնօրեն Արևիկ Ուդումյանն էլ հավելեց, որ երկրպագուներն անգիր գիտեին Սիրուշոյի երգերը. «Զարմացել էինք, որ ոչ միայն «Քելե քելե»-ն, այլև «Հավատում եմ»-ը անգիր գիտեին. «Ավատում եմ», «Խավատում եմ» տարբեր տառափոխությունների էր երգը ենթարկվում նրանց կողմից:) Առաջին տպավորությամբ հնչյունափոխությունները ծիծաղելի ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 279 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 17.09.2012 | Մեկնաբանություններ (0)


«Պահանջվում է միլիոնատեր» և «Փեսացուն կրկեսից» ֆիլմերի ստեղծագործական և պրոդյուսերական թիմերը կրկին համախմբվել են նոր կինոնախագծի շուրջ: «ՇԱՐՄ Հոլդինգ»-ը ներկայացնում է նոր արկածային կինոկատակերգություն` «Սիրո պոկեր» աշխատանքային վերնագրով:

Ֆիլմն էկրան կբարձրանա հոկտեմբերին, մինչ այդ «ՇԱՐՄ Հոլդինգ»-ը գլխավոր հերոսների հետ հարցազրույցներ է ներկայացնում նկարահանման հրապարակից:) Ներկայացնում ենք Հովհաննես Ազոյանի հետ զրույցը.

Ի՞նչ խառնվածքի տեր է քո հերոսը:

Այս ֆիլմում իմ կերպարը երեք տարբեր հոգեվիճակում է հայտնվում. սկզբում նա մի քիչ մոլորված ու անվստահ երիտասարդ է, հետո նրա խաղաղ կյանքում առաջ են գալիս խնդիրներ որոնք, թվում է, անելանելի վիճակի մեջ են իրեն գցում, և վերջում նա կարողանում է հավաքվել, վճռականություն դրսևորել և կարելի է ասել հերոս դառնալ:

Սանրվածքդ պայմանավորված է սցենարով և ռեժիսորի ցանկությա՞մբ, թե՞ քո որոշումն էր:

Դե, ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 241 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 15.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Տեսնես Սոնա Շահգելդյանը լսե՞լ է «համեստություն» կոչվող մարդկային հատկանիշի մասին: «Ես միակն եմ, ես լավագույնն եմ, չկա ինձ նման երկրորդը, Հայաստանի լավագույն երգչուհին եմ, բոլոր տարիների լավագույն մասնակիցը, ես դահլիճ չեմ լցնում ՇԱՏԵՐԻ նման, Օպերայում ՔՉԵՐԸ կարող են համերգ տալ, Համալիրը ցածրակարգ համերգների համար է...»...և այլն, և այլն: Սոնա ջան վատ չէր լինի, որ այդ կարծիքը քո մասին ունենայիր ոչ միայն դու, այլև քո հանդիսատեսը, քո հարցազրույցները լսողները...Եթե քեզ ուշադրություն չեն դարձնում, հարցազրույցների ու շնորհանդեսների չեն հրավիրում, դա դեռ առիթ չի բոլորին ցածրացնելով բարձրանալու...և այն միտքը, որը 1000 անգամ կրկնեցիր, որ «չես ուզում փակագծերը ամբողջությամբ բացել», ասեմ, էլ փակագիծ էլ չթողեցիր...
Իհարկե գիտեմ ՇԱՏ ՍԽԱԼ համեմատություն եմ անում, բայց...
Այսօր նայեցի նաև Լևոն Արոնյանի հարցազրույցը, նա ունի բոլոր իրավունքները իր մասին շատ բարձր կարծիք ունենալու, նա ունի հպարտ և ինչու ոչ, ինչ-որ չափով նաև մեծամիտ լինելու իրավունք, բայց Արոնյանը հաղորդավարուհու հարցին`«արդյ ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 234 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 15.09.2012 | Մեկնաբանություններ (0)


Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի դստեր և ՀՀ Նախագահական նստավայրի ադմինիստրատիվ բաժնի աշխատակցի պսակադրությունն այսօր է կայացել:

Լուսինայի հարսանեկան վարսահարդարումը հայտնի վարսահարդար-ոճաբան Անի Ավդալյանն է արել:)

Լուսինան Գառնիկին հնազանդ լինելու երդում է տվել Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում:) Մինչ եկեղեցի մտնելը զույգն անցել է սպիտակ գորգի վրայով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նրանց կնքահայրն ու կնքամայրը ՀՀ երկրորդ նախագահի որդին` Լևոն Քոչարյանն ու հայտնի երգչուհի Սիրուշոն են:

Զույգի պսակադրությանը ներկա են եղել մի շարք պաշտոնյաներ, շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, Լուսինայի և Գառնիկի մտերիմներն ու բարեկամները:

Հրազդանի ձորում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրում զույգն այս պահին պատրաստվում է տորթի կտրման արարողությանն ու հրավառությանը:)
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 323 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 15.09.2012 | Մեկնաբանություններ (0)


Հասմիկ Կարապետյանի և ԴերՀովայի նոր տեսահոլովակը` «Անհնարը», ըստ համացանցային ակտիվության` դրական արձագանքներ է ստացել: Երգը չի վրիպել նաև հայտնիների ուշադրությունից:)

Մինչ հասարակությունը շարունակում է բախել Հասմիկ Կարապետյանի և Անահիտ Սիմոնյանի ճանապարհներն ու նրանց միջև անձնական կոնֆլիկտ փնտրել, Անահիտն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է Հասմիկի և ԴերՀովայի երգով և գրել. “Hianali ashxatanq!Bravo!”

«Շատ հաճելի էր իմանալ այդ մասին: Այս քայլը միայն լավն է ասում Անահիտի մասին և ցույց տալիս, թե որքան օբյեկտիվ է նա»ասաց Հասմիկը:
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 273 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 13.09.2012 | Մեկնաբանություններ (0)

Վերջին շրջանում անընդհատ խոսակցություններ են պտտվում երգչուհի Սիլվա Հակոբյանի և երգիչ Սարգիս Ավետիսյանի սիրային կապի մասին: Ըստ լուրերի` Սիլվան տարբեր միջոցառումների ժամանակ Սարգիսի ուղեկցությամբ է հայտնվում:

Լուրը ճշտելու համար զանգահարեցինք երգչուհուն, ում համար նման խոսակցություններն անակնկալ չէին: «Վերջին շրջանում անընդհատ խոսում են մեր մասին, բայց մենք շատ լավ ընկերներ ենք, ոչ ավելին: Եթե մենք սիրային կապ ունենայինք, անպայման կբարձրաձայնեինք այդ մասին: Հասկանում եմ, որ շատ զույգեր կան, ովքեր հերքում են լուրերը, այնինչ միասին են, բայց կարծում եմ նման դեպքերում, այնուամենայնիվ, զգացվում է, որ ստում են»ասաց Սիլվան:

Երգչուհին պատմեց, որ ինքն ու Սարգիսը շատ մտերիմ են, ընդհանուր ընկերուհի էլ ունեն, ում տանը հաճախ ընկերական հավաքույթներ են կազմակերպում: «Շատ ուրախ եմ, որ Սաքոյի պես ընկեր ունեմ, նա միշտ կարողանում է ինձ ծիծաղեցնել»,- նշեց Սիլվան ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: show բիզնես | Դիտումներ: 282 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 10.09.2012 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 ... 6 7 8 9 10 11 »
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: