Գլխավոր Էջ » show բիզնես
 «Բարև, ազիզ: Բարև, կյանք». այսպես են միմյանց ողջունում մտերիմ ընկերներ երգչուհի Սոնա Շահգելդյանն ու երգիչ Մհերը: «Կարևորն այն է, որ ունենաս մեկը, երկուսը, բայց իսկակականը, քան շատ, բայց` ոչ պետքական»,- ընկերության մասին այսպիսի կարծիք հայտնեց 2011թ. տարվա լավագույն երգչուհին: Մհերը հենց այն եզակիներից է, ում իսկական ընկեր է համարում: Նույն կարծիքին է նաև Մհերը: Հայտնիությամբ միմյանց չզիջող ընկերներն ասում են, որ իրենց բախտը բերել է իսկական ընկերության հարցում, քանի որ մի բնագավառ, ինչպիսին շոու-բիզնեսն է, «արտաքուստ բոլորն իրար ընկեր են, բայց ներքուստ իրար տանել չեն կարողանում»: Մհերը ու Սոնային առաջին անգամ հանդիպել են 2004թ. Մոսկվայում կազմակերպված «Песня года Армении» մրցույթի ժամանակ: «Այդ ժամանակ լավ իմաստով զարմացա, որ շատ տաղանդավոր մի աղջկա եմ տեսել, ծանոթացել»,- ասաց Մհերը: Հենց այդ մրցույթն էլ նրանց ընկերության սկիզբ դարձավ: Սկսեցին շփվել, և Մհերի` Հայաստան տեղափոխվելուց հ
...
Կարդալ ամբողջը
|
 մեր փոքրիկ քաղաքում լուրերն այնքան արագ են տարածվում, էլ ուր մնաց հայտնիներին վերաբերվողները, հատկապես եթե տվյալ հայտնին էլ երկրպագուների սրատես աչքի առաջ է: Նման խոսակցությունների պատճառ դարձան հիմնականում սոցցանցերը, որոնցում կատարվող փոփոխությունները գրեթե անհնար են թաքցնել հետաքրքրասերներից:
Անին իր ֆեյսբուքյան էջի գլխավոր նկարը, որտեղ Մովսեսի հետ էր, փոխարինեց միայնակ լուսանկարով` բազմաթիվ խոսակցությունների տեղիք տալով: Լրատվամիջոցների համար մշտապես բաց դերասանուհին այս անգամ մեզ հետ զրույցում ասաց, որ «որոշ ժամանակով ոչ մի հարցազրույց չի տալիս»: «Թեման կապ չունի, ուղղակի անընդհատ իրար հետևից շատ անդրադարձեր եղան. ոչ մի մեկնաբանություն այժմ չեմ տալիս»,- պնդեց Անին:
Նշենք նաև, որ ավելի քան մեկ ամիս առաջ ամառային հանգստի մասին զրուցել էինք նաև Անիի հետ, ով մեր թղթակցին ասել էր, որ պատրաստվում է հանգստանալ Մովսեսի հետ` Արգենտինայում կամ Իսպանիայում, սակայն այս խոսակցությունների տարածումից հետո հարկ համար
...
Կարդալ ամբողջը
|
 Եթե երևանյան փողոցներում տրիցիկլով շրջող Նազենի Հովհաննիսյանին տեսնեք, ինձ պես անակնկալի չգաք : Պարզվում է մոտ կես տարի է, ինչ Նազենին տրիցիկլ է վարում: «Ես»-ի լրագողներս երեկ դերասանուհուն «բռնացրեցինք» դրանով ու սկսեցինք պապարացիական լուսանկարաներ անել , իսկ երբ զանգահարեցինք Նազենիին մի քանի հարց տալու համար, նա պատրաստակամություն հայտնեց հետաքրքիր ու պրոֆեսիոնալ այլ լուսանկարներ էլ տրամադրել մեզ:) «Ես մոտոցիկլ էլ հաճույքով կվարեի, բայց հավասարակշռությունը պահելու համար այն ավելի վտանգավոր է, տրիցիկլն էլ իր ռիսկն ունի, սակայն համեմատաբար ավելի անվտանգ է»,- ասաց Նազենին ու հավելեց, որ մեր քաղաքում մի քիչ դժվար է «բաց մեքենա» վարելը, քանի որ վարորդների ուշադրությունն անընդհատ շեղվում է. «Կարծում եմ արագության մեջ ինձ չեն ճանաչում, ուղղակի ցանկացած կնոջ պարագայում ռեակցիան բուռն է»: Ի դեպ, հաղորդավարուհին նշեց, որ մեծ հաճույքով հեծանիվ էլ կքշեր, ուղղակի երևանյան փողոց
...
Կարդալ ամբողջը
|
Երգիչ Սուրեն Առուստամյանը բավականին հետաքրքիր երաժշտական ճաշակ ունի: «Կիթառով տղան» նշեց, որ հնգյակին առանձնացնելիս հեշտ է կողմնորոշվել, սակայն ֆավորիտներ շատ ունի, ովքեր դուրս մնացին, օրինակ Սթիվի Ուանդերը, Մայքլ Ջեքսոնը: Այնուամենայնիվ Սուրենը փորձել է առանձնացնել նրանց, ում երաժշտությունն իրեն ավելի հոգեհարազատ է: Սուրենն առաջինն առանձնացրեց Էրիկ Կլեպտնին, քանի որ իր անցած երաժշտական դպրոցը նրանով է սկսվել: «Դեռ մանկուց լսել եմ Կլեպտոնի երգերը, փորձել եմ նվագել այն, ինչ ինքը: Նրա բոլոր երգերում սովորելու բան կա: Ինձ համար հատկապես առանձնահատուկ է «Լեյլա»-ն»: Հաջորդը Ջո Կոկերն է: Սուրենին դուր է գալիս նրա ոճն ու կերպարը: «Ջո Կոկերը կարող է փոփոխական լինել. ռոմանտիկ, միևնույն ժամանակ` ագրեսիվ: Ընդգծված տղամարդկային կերպար է երաժշտության մեջ»: Սուրեն Առուստամյանը շատ է սիրում Ռեյ Չարլզին: «Նրա ստեղծագործություններն ինձ հատկապես օգնում են այն ժամանակ, երբ փորձում եմ երաժշտություն գրել` կարողանում է ոգեշնչել ինձ»: Ավելի երիտասարդ կատարո
...
Կարդալ ամբողջը
|
Օգոստոսի 25-ին լրացավ Հայկոյի 39 տարին: Երգիչի նրա ընտանիքի համար օրը նշանակալի էր ոչ միայն ծննդյան տարեդարձի պատճառով:) Այդ օրը կայացել է Հայկոյի և Անահիտ Սիմոնյանի որդու՝ Արմանի մկրտությունը:
Նշենք, որ փոքրիկն արդեն 1 տարեկան 3 ամսական է: Ավելի վաղ զույգը ցանկություն էր հայտնել Արմանին կնքել իր 1-ամյակի օրը: Փոքրիկի մկրտությունը, սակայն, մի քիչ ուշացավ՝ միանալով հայրիկի ծննդյան տարեդարձին:
Անահիտի ու Հայկոյի որդու մկրտությունը կայացել է Էջմիածնի Մայր Տաճարում: Փոքրիկի կնքահայրը զույգի մտերիմ ընկերներից մեկն է եղել:
Հայկոյի և Անահիտի հյուրերն են եղել Հրաչ Քեշիշյանը, Ռիչարդ Մադլենյանը, Արսեն Սաֆարյանը, Անուշիկ Ալավերդյանը, Արևիկ Սիմոնյանը, այլ հայտնիներ, զույգի ընկերներն ու հարազատները:
Esyes.am-ը շնորհավոորում է Հայկոյին՝ ծննդյան տարեդարձի, զույգին՝ բալիկի մկրտության առիթներով:)
|
Հայտնի զույգերից քչերին է հաջողվում պահպանել ընտանեկան երջանկությունը, վայելել հայտնիության դափնիներն ու անթաքույց ուրախությամբ հպարտանալ մեկը մյուսի հաջողություններով ու ձեռքբերումներով: Լուիզա Ներսիսյան և Հրանտ Թոխատյան զույգը հենց այդ քչերից է: Դրանով հանդերձ Լուիզան գտել է կնոջ երջանկության իր բանաձևն ու որպես իսկական աստվածուհի վայելում ամուսնու ողջ սերն ու ուշադրությունը: - Լուիզա, քանի որ արդեն մեկնարկել է կանանց միամսյակը, մեր զրույցը սկսենք հենց դրանից` ի՞նչ առանձնահատուկ անակնկալ էր Ձեզ համար պատրաստել Հրանտը, թե՞ այն ոչնչով չտարբերվեց նախորդ միամսյակներից: - Ասեմ, որ Մարտի 8-ն ու կանանց միամսյանկն ընդհանրապես ինձ համար սկսվեց հենց կեսգիշերին` 12-ը խփելուն պես: Հրանտն ինձ մեծ անակնկալ մատուցեց, երբ երեք ծաղկեփնջով մտավ ներս, քանի որ մեր տանը երեք կին է ապրում` ես, մեր դուստրը և մայրս: Բացի դա, Հրանտը շրջանակի մեջ դրված յուրօրինակ պատվոգիր էր պատրաստել` շնորհելով ինձ որպես տաղանդավոր, գեղեցիկ կնոջ` «Ты просто богиня»վերնագրով, որի տակ Հրանտի ստորագրու
...
Կարդալ ամբողջը
|
Վերջին օրերին լայնորեն քնարկվում է Մանկական Եվրոտեսիլ 2012-ում ոստիկանապետ Վովա Գասպարյանի դստեր Անգելինա Գասպարյանի՝ Հայաստանը ներկայացնելու հարցը: Եթե սկզբում կրքերի հնարավոր թեժացումից խուսափելու համար Անգելինայի մասնակցության թեման բոլոր կողմերից ցրում էին, ապա այսօր արդեն փաստ է՝ Անգելինան մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել: Իսկ աղջկա պրոդյուսեր Արմեն Գևորգյանը, ով բոլորովին վերջերս նաև ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնի ղեկավարն է նշանակվել, տարբեր լրատվամիջոցներին տված հարցազրույցներում չի թաքցնում իր համոզմունքը, որ հենց Անգելինան կներկայացնի Հայաստանը այդ հեղինակավոր մրցույթին: Փաստորեն մեծ է հավանականությունը, որ ՀՀ քաղաքացին հերթական անգամ պաշտոնական դիրքի չարաշահման և ուժեղ պապայի՝ խիստ հայկական մեխանիզմի գործարկման ականատեսը կդառնա: Բայց սպասեք, միթե սա նույն Վովա Գասպարյանը չէ, ով իբրև իսկական ռեֆորմատոր և կարդինալ փոփոխություններ իրականացնելու անխախտ մղումով լցված մուտք գործեց ոստիկանական համակարգ և հաշված ամիսների ընթացքում բարեփոխեց այն: Մի՞թե սա նույն Վո
...
Կարդալ ամբողջը
|
Դերասանուհի, հեռուստադեմք Նազենի Հովհաննիսյանն իր աստեղային ժամի կիզակետում է: Որքան էլ տպագիր մամուլը դերասանուհուն «մեղադրի» հեռուստաեթերում շատ երևալու մեջ (և ոչ միայն), այնքան դերասանուհի հաղորդավարուհին շահեկան դիքերում է իրեն համակրողների, նույնիսկ` չհամակրողների աչքին: Իգական սեռի շատ ներկայացուցիչներից ոմանք գուցե անթաքույց նախանձով են վերաբերվում Նազենիին, ոմանց համար նա օրինակելի է ծառայում` մշտապես խնամված իր կերպարով, իսկ տղամարդկանցից շատերին հետաքրքրողը մեկն է` ինչպիսի՞ն պետք է լինի տղամարդը, որ գրավի նրա ուշադրությունը: - Տարին քեզ և քո ընտանիքի համար կորստով սկսվեց, սակայն գարուն է, կյանքի նոր սկիզբ, ի՞նչ է փոխվել քո մեջ, վերանայելո՞ւ ես ինչ-որ բաներ: - Մի ժամանակահատված իմ մեջ ուզում էր չարություն արթնանալ աշխարհի նկատմամբ` չնայած իմ բնույթով չար չեմ: Ես երբեք ոչ մեկի վատը չեմ ցանկանում (հավանաբար մայրիկիս եմ քաշել, նա էլ էր այդպիսին), բայց հետո հասկացա, վերլուծեցի իմ մեջ, որ այժմ լիներ` վաթսունմեկ տարեկանում, թե ութսունում, միևնույն է, նույն
...
Կարդալ ամբողջը
|
Լիբանանահայ երգիչ Փիթեր Ջամբազյանը, ով երաժշտական աշխարհում հայտնի է Փիթեր Ջեմ անունով կրկին Հայաստանում է և կրկին իր առաքելությանը հավատարիմ՝ պիտի փոխանցի «Դրական պատգամ`Երաժշտության, Արվեստի, Խոսքի ուժով»-"Positive message through the power of Music, Art and Speech".: Նրա բոլոր նախագծերը՝ հասարակական՝ մասնավորապես երաժշտական այս խորագիրն են կրում: Այս խորագրի տակ էր նաև խաղաղության տուրը՝ Եվրոպայի ավելի քան 20 երկներում, որտեղ մեծ ընդունելության արժանացավ նրա «Եթե դու ուզում ես» երգը: Փիթերը իր խաղաղասեր գործունեության համար արժանացել է նաև ՄԱԿ – ի «խաղաղության դեսպան» կոչմանը: Նա բազմիցս կրկնում է, որ խաղաղությունը յուրաքանչյուրիցս է սկսվում, որ մեծ երազանքի՝ խաղաղության համար, փոքր նպատակ է պետք: Ծնվել եմ Բեյրութում, ստեղծագործել սկսել եմ փոքր տարիքից. Միշտ սիրում էի նոր իմպրովիզներ ամեն բանի մեջ, պատանեկան տարիներին որոշեցի լրջորեն զբաղվել երաժշտությամբ, քանի որ միակ ասպարեզն էր, որտեղ անսահմանորեն կարող էիր ստեղծագործել ու իմպրովիզներ անել: Անհատական ապր
...
Կարդալ ամբողջը
|
Արտավազդ Ամիրյանի առաջիկա հարսանիքը չեղյալ է համարվել: Արտավազդը մեզ հետ զրույցում հաստատեց այս լուրը. «Մենք ուղղակի իրար չհասկացանք: Էդպես լինում է, մարդիկ նույնիսկ տարիներով ապրում են իրար հետ, հետո բաժանվում»:
Արտավազդը նշեց, որ ինքն ու Անին քաղաքակիրթ մարդկանց նման են բաժանվել, սակայն հիմա ամեն ինչ բարդ է և իրար հետ շփում չունեն. «Չեմ բացառում, որ որոշ ժամանակ անց հնարավոր է, լավ ընկերներ մնանք, բայց հիմա շփում չունենք»:
Զույգը 20-25 օր առաջ է բաժանման որոշումը կայացրել:
Հիշեցնենք, որ Արտավազդի ու Անիի խոսկապի արարողությունը տեղի էր ունեցել նախորդ տարի:
|
|
|
Մուտք
Քվեարկում
|