Չորեքշաբթի, 04.02.2026, 18:43
Բարև հյուր խնդրում եմ գրանցվիր | RSS

Մենք Մերոնցով

Գլխավոր Էջ » Սպորտ

Ամեն մարդ թող իրա մեջ էսքան բարություն ունենա






Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 332 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 16.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Կասիլյասը արդեն 726 րոպե է գոլ չի ընդունում սեփական դարպասը
Ռեալի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը, Բելառուսի հետ խաղում անառիկ պահելով սեփական դարպասը, 726 րոպե անցկացրեց խաղադաշտում և Իսպանիայի համար նոր ռեկորդի հեղինակ դարձավ: Նախկին ռեկորդը նույնպես սահմանել էր նա: 2008-ին Ռեալի դարպասապահը 715 րոպե գնդակ չէր ընդունել սեփական դարպասը:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.p....&type=1
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 298 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 15.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Մինչ Նազենի Հովհաննիսյանը իրեն իրավունք էր վերապահել ազգի այն ներկայացուցիչներին, որոնք վորոշել են 5 րոպե շուտ լքել մառզադաշտը Հայաստան-Իտալիա խաղի ժամանակ անվանել դավաճան, սողուն ու ոչխար, նրա ընկեր Ֆելիքս Խաչատրյանը, որին վստահված էր վարել հանդիպումը մարզադաշտում, Հայաստանի ամենահայտնի ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին Մկրտչյան է անվանում:
Գուցե ամեն մեկը իր գործով զբաղվի:
Նազենին հյուրընկալի սերիալի 4-րդ կարգի դերասանների իրեն մտավորականի տեղ դնելու ու անտեղի կարծիքներ հայտարարելու փոխարեն:
Իսկ Հանդիպումը վարեն ֆուտբոլից հասկացող ու համապատասխան կրթություն ստացած մարդիկ:


... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 345 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 15.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, սեպտեմբերի 8-ին ՀՖՖ-ի և ՈՒԵՖԱ-ի համագործակցության արդյունքում Մալթայում իրականացվել էր Հայաստանի ազգային հավաքականի, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների տեսա եւ լուսանկարահանումը UEFA Media Day ծրագրի շրջանակներում:

ՈՒԵՖԱ-ի Մեդիա խումբը նկարահանել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, ինչպես նաեւ հարցազրույցների շարք Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Ռոման Բերեզովսկու, Սարգիս Հովսեփյանի եւ Հենրիխ Մխիթարյանի հետ:

Այսօր ՈՒԵՖԱ-ն իր պաշտոնական կայքում տեղադրել է եւ ՀՖՖ-ին է տրամադրել տեսահոլովակ, որը կազմված է Հենրիխ Մխիթարյանի և Ռոման Բերեզովսկու հարցազրույցներից: Տեսահոլովակը կարող եք դիտել հետևյալ ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 348 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 15.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Քիչ առաջ խոսում էի Հռոմում ապրող լավ բարեկամիս հետ ու պատմեց երեկվա ֆուտբոլային հանդիպման ժամանակ իտալացի մեկնաբանի ասածներից:)))
Ասել է. «Էս հայերը տեսնես 100մետրանոցը քանի րոպեում են վազում, որովհետև շատ արագ են»
Իտալիայի հիմնը հնչելուց հետո էլ ասել է, թե «ինչպիսի հարգանք, մեր հիմնից հետո ծափ տվեցին, չսուլեցին»:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/izabelle.abgaryan/posts/4105918920729
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 330 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 14.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Իտալական հեղինակավոր La Gazzetta dello Sport-ը՝ պատմելով երեկ «Հրազդանում» կայացած Հայաստան - Իտալիա հանդիպման մասին ու ներկայացնելով նաև տանտերերի խփած միակ գոլը, առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի հոյակապ գործողություններն այդ դրվագում։
«Միգուցե, մի փոքր համարձակ համեմատություն է, բայց «Շախտյորի» ենթահարձակվողի գործողություններն այդ դրվագում հիշեցրին Կակային։ Մեկ շարժումով նա շրջանցեց պաշտպանին ու շատ լավ հարվածով հնարավորություններ չթողեց Բուֆոնին», - նշում է Gazzetta-ն։

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/frunze.mkrtchyan/posts/343339769096325
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 338 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 13.10.2012 | Մեկնաբանություններ (2)

Հոկտեմբերի 12-ին “Հրազդան” մարզադաշտում տեղի ունեցավ երկար սպասված Հայաստան-Իտալիա հանդիպումը: Մեկ անգամ ևս մանրամասն դիտելով խաղը՝ առանձնացրել եմ 5 հարցեր Հայաստան-Իտալիա հանդիպման վերաբերյալ, որոնք այս անգամ կքննարկենք Անդրանիկ Գրիգորյանի հետ:

1. Խոսենք թիմերի մեկնարկային կազմերի մասին

Ա.Գ.Երկու թիմերի մարզիչներն էլ այս խաղում կիրառեցին իրենց նախասիրած սխեմաները: Եթե իտալացիների ընտրած 4-3-1-2 դասավորության պայմաններում միակ նորությունն այն էր որ Պիռլոյից ձախ խաղում էր Մարկիզիոն, իսկ աջ՝ Դե ռոսսին (սովորաբար մենք հակառակ պատկերն ենք տեսնում), ապա մեր հավաքականի կազմում հարցականներն ավելի շատ էին: Նախ, Վարդան Մինասյանը պաշտպանության եզրերը վստահեց առավել փորձառու Վալերի Ալեքսանյանին և Արտակ Եդիգարյանին, իսկ 4-2-3-1 դասավորության պայմաններում ձախ կիսապաշտպանի դիրքում խաղադաշտ դուրս եկավ Դավիթ մանոյանը: Այս կերպ Մինասյանը, օգտագործելով կենտրոն ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 292 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 13.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Չգիտեմ ու ոնց, բայց մեր տղերքն այսօր ցուցադրեցին մի խաղ, որ մինչ հիմա դժվարությամբ եմ հավատում կրվել ենք այն էլ 1-3 հաշվով: Միակ ռեալ ու խաղային իրավիճակում գոլ գրանցվեց մեր հավաքականի օգտին այն էլ մեզ բոլորիս հայտնի և բոլորիս կողմից սիրված Հենրիխ Մխիթարյանի կողմից: Իրոք շատ ենք ափսոսալու այս պարտությունը, բայց սա վերջը չէ: Մենք կարող ենք լավ ֆուտբոլ ցույց տալ: Երկու վատ ելույթներից հետո մենք նորից բավականին լավ առիթ ունենք ամբողջ ոգով հավատալու մեր հավաքականի հաղթանակին: Չնայած Իտալիայի պես հզոր թիմին կրած պարտությունից հետո դեռ հնարավորություններ կան առջևում ցույց տալու հայ ազգի զրությունը, որն այժմ մեր ֆուտբոլիստների ձեռքում է: Ինչպես սպասում էր մեր թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, հայ տղաները բավականին գեղեցիկ խաղ ցուցադրեցին և որոշ դրվագներում գերազանցում էին աշխարհի փոխչեմպիոններին, բայց բախտը չժպտաց և որոշ հանգամանքներ մեր ... Կարդալ ամբողջը
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 284 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 13.10.2012 | Մեկնաբանություններ (0)

Սքայ սպորտը՝ խաղի առաջին կեսի մասին.
ՙԹեեւ իտալացիներն օգուտ քաղեցին Մկոյանի սանձարձակ ձեռքից, Իտալիան չէր կարողանում ինքնուրույն որեւէ բան ստեղծել: Եւ հենց Հայաստանն էր, որ ավելի վտանգավոր էր երեւում դարպասների առջեւ՝ հյուրերի պարզունակ խաղի ֆոնի վրա...՚:

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.p....type=13
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 287 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 13.10.2012 | Մեկնաբանություններ (0)

1. Սուդյա ...ած
2. Հա՜-յա՜ստան առաջ
3. Դավայ Դավայ դե մտցրաաաա՜՜՜...գոլ
4. Հայե՜՜՜՜՜ր ձեզ տեսնեմ
5. արա դե լավ էլի պահեք էլի...
6. ապեր ուրդու տղա էս
7. արաաաա՜՜ շտրաֆաաաաա
8. Արա կամաց քֆուր արեք աղջկեք կան
9. վայ քու արա համարյա գոլ էրրր՜՜՜
10. Արա դե Պիռլոն ուրիշա էլի վսյո տակի
11. Բուֆոն սատկես դու
Իսկ Ֆուտբոլից հետո ամենահայտնի արտահայությունը.
Ապեր ազատ ես (տաքսու վարորդին)

Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vagrblogger/posts/233686040092689
Կատեգորիա: Սպորտ | Դիտումներ: 285 | Ավելացրել է: admin | Ամսաթիվ: 13.10.2012 | Մեկնաբանություններ (0)

« 1 2 3 4 5 »
Կայքի մենյու
Մուտք
E-mail:
Գաղտնաբառ:
Մինի Չատ
200
Քվեարկում
խորհուրդ կտաս ընկերոջտ(ընկերուհուտ) այցելել մեր կայքը
Всего ответов: 195
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել meroncov.do.am-ի խմբագրության տեսակետների հետ: