Գլխավոր Էջ » Սպորտ
 FAF-ի անդամներ ինձ կարաք բացատրեք ` ինչի համար էիք սուլում , միջնամատ ցույց տալիս Իտալիայի հավաքականի տղեքին ... ընդամենը դուրս էին եկել նախավարժանքի , ուրիշ ոչ մի ավելորդություն ... մինչև հիմա հիշում եմ խեղճ Պիռլոյի զարմացած դեմքը ... անկեղծ ասած ես ամաչեցի մի պահ, որ էտ տրիբունայում էի նստած .... P.S. մի պահ կարծեցի Ադրբեջանի հավաքականնա եկել ... Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/vahik.safaryan/posts/425826900812871
|
 Որոշ ընկերներիս գրառումներում նկատում եմ էն մտահոգությունը, որ մեր հավաքականը լավ չէ, հակառակ դեպքում հաշիվն այդպիսին չէր լինի, ու մենք` երեկվա խաղով ոգեւորվածներս, նոր տող ենք ավելացնում հայկական անփառունակ բարոյական հաղթանակների երկար ու ձիգ ցուցակում: Բոլորովին համաձայն չեմ: Իմ կարծիքով, լավը շատ հարաբերական հասկացություն ա, թերեւս ինչպես եւ ամեն ինչ: Եթե ընդունենք, որ մեր թիմը էսօր ավելի լավն ա, քան երբեւէ եղել ա (իսկ դա հենց էդպես էր ոչ միայն առաջին հայացքից, այլեւ միջազգային որակավորում ունեցող մասնագետների գնահատականներով), ամեն ինչ իր տեղը կընկնի: Իսկ աներկբա ամենալավը լինելու մասին խոսելը հենց մաքսիմալիզմի դրսեւորում է, հենց հայ ժողովրդի զրոյական մակարդակի ինքնագնահատականին բնորոշ: Ինձ ոգեւորում է գոնե էն հանգամանքը, որ մեր թիմը անհամեմատ ավելի արագ տեմպերով է աճում, քան էս երկրում տնեսությունն ու ժողովրդա
...
Կարդալ ամբողջը
|
 Երեկ մեր հավաքականը,առանձին դրվագներ չհաշված,շատ լավ խաղ ցուցադրեց,չէ որ նրանք առաջին անգամ էին խաղում նման հավաքականի հետ,որին շատ դրվագներում հաղթեցին:Իմ կարծիքով շատ թույլ է մեր ֆեդերացիայի դիրքերը,եթե խաղի դատավորը կարող է կոտրել մեր թիմի մարտական ոգին,որին երեկ մենք ականատես եղանք:Ես հավատում եմ,որ Իտալիայում մեր թիմը հաղթանակի կհասնի:Բարի օր բոլորին:
|
 Մի հատ շատ-շատ-շատ լավ նորություն՝ կապված էսօրվա ֆուտբոլի հետ. Բալոտելլին չի խաղալու, որովհետև հիվանդացել է, իսկ նրա փոխարեն հիմնական կազմում դուրս է գալու Սեբաստիան Ջովինկոն։ Աչքով չտանք, բայց էս լավ սկիզ էր... Հ.Գ. Բալոտելիին էլ շուտափույթ առողջացում... բայց խաղից հետո
|
Եթե խոսքը վերաբերում է հայկական սպորտին, գնահատականը բավականին ցածր է, երբ առանձնացնում ենք ֆուտբոլը, սկսում է լավանալ նաև հույսեր նշմարող մեր տեսողությունը, իսկ այ շախմատի ոլորտում մենք ուղղակի «պայծառատես բազե» ենք: Սեպտեմբերի 9-ին ավարտվեց Թուրքիայի խոշորագույն քաղաքում` Ստամբուլում, անցկացվող շախմատային օլիմպիադան: Այս տարի այն հոբելյանական էր. նշվում էր 40 ամյակը: Թեև հայերիս մոտ ավանդական հնություններից է՝ 40-ով թվագրված ծնունդներ չանելը, վերջերս շատերս ենք մեզ «լծում» կարծրատիպեր կոտրելու գործին, այս անգամ նման աշխատանքը որոշեցին իրենց ուսերին վերցնել մեր ինտելեկտուալ դյուցազունները:) ՍՏԱՄԲՈՒԼ 2012. Ամառային արձակուրդներն առանց շախմատային մրցաշարերի չանցան. իր նշանակությամբ և վարկանիշով 2012-ի գլխավոր ինտելեկտուալ իրադարձությունը, իհարկե, Շախմատի օլիմպիադան էր, որը սկսվեց օգոստոսի 27-ին: Առաջին իսկ օրվանից, ֆավորիտների ցանկը միանձնյա գլխավորում էր Ռուսաստանի ընտրանին: Նրանց լավագույն 4 խաղացողների ռեյտինգային միջին ցուցանիշը կազմում էր 2769.25 միավոր: Ամենամե
...
Կարդալ ամբողջը
|
Հայաստան-Բուլղարիա հանդիպումն աչքի ընկավ միջադեպերով: Մեր հավաքականի պարտությունն ու ֆուտբոլիստների պահվածքը մինչ օրս թեժ քննարկումների թեմա է: Երբ մեր մարզիկներն աչքի են ընկնում գոլառատ խաղով, մարզասերներիս ուրախությունն անսահաման է դառնում: Ամենուր խոսում, հպարտանում ենք նրանցով, բայց… բավական է որևէ սայթաքում և վերջ… սկսվում են «անթերի» մարդկանց քննադատություններն ու բողոքները: Խաղի ժամանակ իր պահվածքի համար Գևորգ Ղազարյանը հրապարակավ ներողություն է խնդրել իր ֆեյսբուքյան էջում. «Հարգելի Ֆուտբոլասեր բարեկամներ 11.09.12 կայացած Բուլղարիա–Հայաստան Ֆուտբոլային հանդիպման ժամանակ տեղի ունեցած չարաբաստիկ և թերևս ինձ համար շատ ծանր միջադեպի համար ցանկանում եմ ներողություն խնդրել ՖԻՖԱ-ից Fair Play-ի կանոնները խախտելու համար, ՀՖՖ-ից, Հայաստանի Ազգային Հավաքականի բոլոր անդամներից, երկրպագուներից և վերջապես այն երիտասարդից ում հարվածել եմ գնդակով: Հույսով եմ,
...
Կարդալ ամբողջը
|
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է իր հաջող կարիերան նաև արտրկրում: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ու Դոնեցկի «Շախտյորի» հարձակվողն այս անգամ էլ չվրիպեց լրատվամիջոցների ուշադրությունից: Ռուսական euro-football.ru կայքը ներկայացրել է այն 5 ֆուտբոլիստներին, ովքեր հավակնում են արժանանալ օգոստոսի աշխարհի լավագույն ֆուտբոլիստների կոչմանը: Այդ ցուցակում ընդգրկվել է նաև Հենրիխ Մխիթարյանը: Ցանկալի ցուցակում են հայտնվել նաև Զլատան Իբրահիմովիչը (ՊԱԺ), Ադեն Ազարը (Չելսի), Ռադամել Ֆալկաոն (Աթլետիկո), Պոլ Բայիսեն (Բրեստ): Կայքում նշվում է, որ Դոնեցկի «Շախտյորը» կարող է հպարտանալ իր կարգավիճակով. «Նրա կազմում է խաղում մի ֆուտբոլիստ, որն ընդգրկաված է մեր պորտալի կողմից կազմված օգոստոս ամսվա աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցուցակում»: «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչենսկուն այս առիթով անկեղծանում է. «Մխիթարյանին դժվար է լուր
...
Կարդալ ամբողջը
|
Famecount վերլուծական գործակալության հետազոտությունների համաձայն մոլորակի ամենահայտնի ու ինտերնետային կայքերում ամենասիրված ֆուտբոլիստներից երկրորդը Լիոնել Մեսսին է` Կրիշտիանո Ռոնալդուից հետո: Մեսսիի ֆուտբոլային ու անձնական կյանքի 9 փաստերին ծանոթացիր ստորև: 1. Լիոնել Անդրես Մեսսին կամ պարզապես Մեսսին ծնվել է 1987թ. հունիսի 24-ին արգենտինական Սանտա Ֆե նահանգում: Նրա ծնողներy Խորխե Հորասիա Մեսսին և Մարիա Կուկիչինին են: Մեսսիների ընտանիքը ծագում է իտալական Անկոնա քաղաքից, որտեղից նրա նախահայրը` Անջելո Մեսսին, գաղթել է Արգենտինա: Նա ունի երկու ավագ եղբայր և մի քույր: 2. Մեսսին իր կարիերան սկսել է 1995թ. «Օլդ Բոյս» թիմում: 11 տարեկանում նրա մոտ հայտնաբերվում է աճի հորմոնի հետ կապված խանգարում, որը դանդաղեցնում էր նրա աճը, իսկ ընտանիքը չէր կարողանում գումար հայթայթել բավականին թանկ բուժման համար: Այդ ընթացքում երիտասարդ Մեսսիի տաղանդի մասին պատմում են «Բարսելոնա»ֆուտբոլային ակումբի սպորտային գծով տնօրենին, որը Մեսսիի խաղը դիտելուց հետո առաջարկում է վերցնել նրան ակո
...
Կարդալ ամբողջը
|
|
|
Մուտք
Քվեարկում
|